Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արփի

Մակերես` 10,56 կմ2

Բնակչություն` 1138

 Վայոց ձորի մարզի Արփիի համայնքը /գ. Արփի/ գտնվում է պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառում։ Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։ Արփի գյուղը գտնվում է Արփա գետի հովտում, Եղեգնաձոր մարզկենտրոնից 8 կմ արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում` Աղավնաձոր, հյուսիս արևելքում` Գետափ, արևելքում` Եղեգնաձոր, հարավում` Արենի, Գնիշիկ համայնքներին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի միջով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում` կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։
Կլիման խիստ չոր է և ցամաքային։
Արփի համայնքի վարչական սահմաններում գտնվում է Էրթիջ հին գյուղատեղին, որն, ըստ ավանդության, որպես բերդ է ծառայել տարածաշրջանի համար։ 1930-ական թվականներին վերջին բնակիչները լքել են գյուղը խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով։
Հին գյուղատեղին հարակից <<Ջրով վանքի>> տարածքում բխող բնական աղբյուրի ջուրը, որը գյուղը խմելու ջրով ապահովելու միակ աղբյուրն է, հնուց ի վեր ուխտատեղի է։ Ըստ ավանդության, այս աղբյուրի ջուրն ունի մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն։
Համայնքում կա 4 հուշարձան-կոթող, ի հիշատակ` Մեծ եղեռնի զոհերի, Հայրենական պատերազմում զոհված գնիշիկցիների, նույն պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների։
Արփիի համայնքն ունի 328 տնտեսություն, 1261 բնակիչ, որի 75 տոկոսն ապահովված է բնակարանով։
Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց եւ մանկապարտեզ։ Դպրոցը հիմնանորոգված է և բարեկարգ։
Գործում է գյուղի գրադարանը, իսկ դպրոցի դահլիճում իրականացվում են մշակութային միրոցառումներ։
Համայնքում գործում է գինու 2 և քարի մշակման 1 արտադրամաս։
Համայնքի բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսությամբ (հողագործություն և անասնապահություն ), զարգացած է նաեւ մեղվաբուծությունը։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20