Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԲԱԺԻՆԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Վայք

Մակերես` 18399,77կմ2

Բնակչություն` 8347

 Վայք համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 

                                                  

     Վայք համայնքը կազմավորվել է <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքային և Ազատեկ, Արին, Զեդեա գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Հորադիս գյուղական բնակավայրերը։
Համայնքի կենտրոնը Վայք քաղաքն է։
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։
2016 թվականի հոկտեմբերի 8-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։
Մակերես` 18399,78կմ2
Բնակչություն` 7659
Վայք քաղաքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում։
Այն մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20կմ, իսկ Երևան քաղաքից 140կմ հեռավորության վրա և հանդիսանում է Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց։
Քաղաքի ներկա տարածքը տեղադրված է Արփա գետի միջին հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած մասում։ Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք լանջերով, միայն հյուսիս-արևմտյան մասում Եղեգիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ կտրտված տեղամասեր։ Բացարձակ բարձրությունները տատանվում են 1200-1300 մետր։
Վայքի տարածքով հոսում է Արփա գետը, որը սկիզբ է առնում Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միացման կետից` 3200մ բարձրությունից, հոսում է հիմնականում նեղ կիրճով, երբեմն ողողահունը լայնանում է, օրինակ` Վայքի տարածքում։ Վայոց ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> գրքի էջերում` Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին` որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից` Վայոց ձորում է բացել տարածքի առաջին դպրոցը։
Ըստ VII դարի <<Աշխարհացույցի>>` Վայոց ձորը սահմանակից է եղել արևելքից` Արցախի Վայկունք և Սյունյաց Ծղունք, արևմուտքից` Այրարատի Արած, Ործաձոր, հյուսիսից` Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից` Այրարատի Շարուր գավառներին։
Վայոց ձորն իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել։ Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակ, Քրիստոսից առաջ ( Ք.ա.) 11-րդ դարում, եղել է Երվանդունիների, իսկ Ք.ա 2-րդ դարի վերջին մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո։
Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը։ Նախախորհրդային շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղ խորհրդային կարգերը հաստատվել են 1921թ-ին։ 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։ 1930-ին Դարալագյազի գավառը վերացվում է և հետագայում դրա տարածքից կազմվում են Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ։ 1956 թ. հոկտեմբերի 18-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Սոյլանը վերանվանվել է Ազիզբեկովի անունով։
Քաղաքը ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ։ Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ։
Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թ.), հս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։
Նախկին Վայքի շրջանը սահմանակից է արևելքից Սիսիանին, արևմուտքից` Եղեգնաձորին, հյուսիսից և հյուսիս-արևելքից` պատմական Ղարաբաղի տարածքին, հարավից` Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին։
Նոր կազմավորված վարչական շրջանը, իր կենտրոնն ունենալով Ազիզբեկով (Փշոնք-Փաշալու) գյուղը, շրջկենտրոնի անունով էլ կոչվում է Ազիզբեկովի շրջան։ Հետագայում Վայոց Ձորի գեղատեսիլ արոտավայր Սոյլան գյուղատեղը ընտրվում է որպես Ազիզբեկովի վարչական կենտրոն և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թ. հոկտեմբերի 12 հրամանագրով դառնում է քաղաքատիպ ավան Ազիզբեկով, իսկ նախկին Փշոնք, Փաշալու-Ազիզբեկով գյուղը Գերագույն Խորհրդի 1957 թ. հուլիսի 8 հրամանագրով դառնում է Զառիթափ։
Իր հերթին Ազիզբեկով քաղաքատիպ ավանը Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990 թ. հրամանագրով ստանում է իր պատմական տարածաշրջանի նվիրական անունը և կոչվում Վայք, իսկ շրջանը Վայքի շրջան։
Հուշարձանները բազմաթիվ են` մեծամասամբ բարձրարժեք։ Տարածքի կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև։ Գարունը տաք է, համեմատաբար երկարատև։ Ամառը երկարտև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը։
Բնակավայրի գազաֆիկացված է։
Վայքի տարածքի հողային ծածկույթը խիստ աղքատիկ է։ Քաղաքից հյուսիս-արևելք և հարավ-արևելք ընկած տարածքները ներկայացված են խիստ կտրտված թեք լանջերով, զուրկ են հողային ծածկույթից, իսկ մնացած տարածքներում եղած հողային ծածկույթը փոքր հզորության է և ներկայացված է բաց շականակագույն հողերով, հիմնականում խիստ էռոզացված։
Վայք քաղաքի և նրա գյուղատնտեսական հողերի ոռոգման համար հիմնականում օգտագործվում է Արփա գետի ջուրը։
Վայքի մարզամշակութային օբյեկտներն են` 600 և 200 տեղանոց դահլիճներով մշակույթի պալատը, գեղարվեստի և երաժշտական դպրոցները, գրադարանը` 180 հազ. կտոր գրքով, 2000 տեղով մարզադաշտը։ Քաղաքում գործում են հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորան, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտներ։
Ունի մեկ ավագ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մեկ վարժարան, դեղատուն, 2 մանկապարտեզ, կապի հանգույց։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-01-19 12:38:15