Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետի աշխատակազմի մասին

 Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

    Ձևավորվել է 1995 թվականի նոյեմբերի 7-ին՝ ՀՀ ԱԺ կողմից ընդունված  <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի համաձայն։

 

     Մարզպետի աշխատակազմը  Վայոց ձորի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։

     Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում պետական կառավարումն իրականացնում է Վայոց ձորի մարզպետը մարզպետի աշխատակազմի միջոցով:

     Մարզպետի աշխատակազմն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում պետական  մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

      Մարզպետի աշխատակազմը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից,  գլխավոր քարտուղարից, մարզպետի  խորհրդականներից, օգնականներից և մասնագիտական ու օժանդակող  ստորաբաժանումներից։

      Մարզպետի աշխատակազմում ընդգրկված են  7 մասնագիտական և 3 օժանդակող ստորաբաժանումներ: Մարզպետի աշխատակազմի համակարգում ընդգրկված են նաև  մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ և փակ բաժնետիրական ընկերություններ։

       Մարզպետի աշխատակազմի կանոնադրության համաձայն՝ կանոնակարգվել է մարզպետի տեղակալների, խորհրդականների, օգնականների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից՝ մարզպետի աշխատակազմի մասնագիտական և օժանդակող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։

      Աշխատանքները կազմակերպվում են՝ մարզպետի աշխատակազմի մասնագիտական և օժանդակող  ստորաբաժանումների կանոնադրություններում ներառված գործառույթներին համապատասխան։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետն է Կոլյա Միքաելյանը․ նշանակվել է՝ ՀՀ կառավարության 07․12․2023թ․ N 2112-Ա որոշման համաձայն։
 

 
Որպես Վայոց ձորի մարզպետ պաշտոնավարել են՝

1. Աշոտ Բագրատի Սարգսյան՝ 1996-1996 թթ.
2. Պանդուխտ Հմայակի Մանուկյան՝ 1997-2001 թթ.
3. Վաղինակ Գետեոնի Մաթևոսյան՝ 2001-2003 թթ.
4. Սամվել Ֆրունզիկի Սարգսյան՝ 2003-2007 թթ.
5. Վարդգես Գետեոնի Մաթևոսյան՝ 2007-2010 թթ.
6. Սերգեյ Պապաշի Բագրատյան՝ 2010-2012 թթ․
7. էդգար Ֆերդինանդի Ղազարյան՝ 2012-2014 թթ.
8. Հարություն Վաչագանի Սարգսյան՝ 2014-2018թթ.
9. Արագած Հակոբի Սաղաթելյան՝ 01.06.2018 թ.-04.10.2018թ.
10. Տրդատ Նորիկի Սարգսյան՝ 10.10.2018թ.-31.10.2019թ.
11. Արարատ Մխիթարի Գրիգորյան՝ 31․10․2019-07․12․2023 թթ․  

   Հայաստանի Հանրապետության վարչապետի 29.12.2022 թ. N 1550-Լ
որոշումը Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումը (Ընդունված՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին) 

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը և այն հաստատող իրավական ակտը

 Կառավարարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին  ՀՀ 

 օրենքը (Ընդունված՝ 2018 թվականի մարտի 23-ին) 

 Տարածքային կառավարման մասին  ՀՀ օրենքը (Ընդունված՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ին)

 

 

 

 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5.

Հեռ. (+374 281) 22522

 
 
 


  Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-20 15:06:22