Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը ՌԴ Նիժնի Նովգորոդի ղեկավար Գլեբ Նիկիտինի հետ հանդիպման ժամանակ

19.04.2018

 Многоуважаемый господин Глеб Сергеевич, уважаемые друзья:

Позвольте поблагодарить Вас за приглашение и за теплый прием. Мы рады находится в Нижегородской области, который является одним из важнейших экономический, промышленный, научно-образовательный и культурных центров России.
Уважаемый Глеб Сергеевич, хочу еще раз поздравить Вас в связи с назначением на посту Губернатора Нижегородской области. Я убеждён, что Ваши профессиональные и организаторские способности послужат дальнейшему процветанию Нижегородской области, также будут способствовать развитию и расширению дружбы и сотрудничества между нашими областями.
Я хочу поздравить Вас со сто пятидесятилетием уроженца Нижегородской области Максима Горького, который является одним из самых значительных и известных в мире русских писателей и мыслителей.
Известный факт, что Россию и Армению связывает многовековая дружба. А сотрудничество между Нижегородской и Вайоцдзорской областями одно из проявлений этой дружеской и братской связи. Еще в две тысячи одиннадцатом году между нашими регионами было подписано Соглашение о торгово-экономическом, научно-техническом и культурном сотрудничестве.
В рамках этого Соглашения средняя школа N1 города Джермук была названа именем великого русского писателя Максима Горького, а две тысячи пятнадцатом году детская художественная школа № 18 Нижнего Новгород была именована в честь прославленного и знаменитого армянского композитора Арама Хачатуряна.
Уважаемый господин Никитин, мы тесно сотрудничаем с Армянской общиной Нижнего Новгорода. Хочу отметить, что при поддержке Армянской общины, в мае месяце две тысячи шестнадцатого года ученики трех школ города Дзержинск посетили Вайоц Дзор, побывали в городе Джермук, встретились со своими сверстниками основной школы г. Джермук имени Максима Горького.
Тесное сотрудничество между нашими областями имеет большое значение для укрепления добрососедских отношений, обмена опытом, формирования общего гуманитарного пространства развития связей регионов в области туризма, культуры, образования, здравоохранения, спорта и других сфер.
Я уверен, что и в дальнейшем, взаимодействие и диалог между нашими регионами дадут свои плоды, расширяя сферы, направления и качество сотрудничества.

Одним из ключевых направлений экономики Вайоц Дзорского региона является сельское хозяйство, здесь мы производим органическую сельскохозяйственную продукцию. Вайоц Дзорская область известна также своим высококачественным вином. Я думаю, что эти факты могут послужить хорошей предпосылкой для развития экономических отношений между нашими регионами.
Уважаемый Глеб Сергеевич, я с большим удовольствием приглашаю Вас к нам, в Вайоц Дзор, где Вы сможете попробовать вкусного вайоцдзорского вина и ознакомится с нашей многовековой историей и посетить многочисленные историко-культурные монументы.

Հարգարժան պարոն Նիկիտին, հարգելի գործընկերներ:

Շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ գտնվել Նիժնի Նովգորոդ մարզում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության տնտեսական, արդյունաբերական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը:
Հարգելի պարոն Գլեբ Սեգեևիչ, թույլ տվեք շնորհավել Ձեզ Նիժնի Նովգորոդի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և կառավարչական հմտությունները կծառայեն Նիժնի Նովգորոդի մարզի հետագա զարգացմանը, ինչպես նաև կնպաստեն մեր երկու բարեկամ մարզերի միջև գոյություն ունեցող համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Մաքսիմ Գորկու 150-ամյակի կապակցությամբ, որը համարվում է համաշխարհային ճանաչում և նշանակություն ունեցող ռուս գրողներից մեկը:
Անհերքելի փաստ է, որ Ռուսաստանին ու Հայաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Նիժնի Նովգորոդի հետ համագործակցությունը այդ բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրսևորումներից մեկն է: Դեռևս 2011թ. Նիժնի Նովգորի և Վայոց ձորի մարզերի միջև կնքվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Հենց այս համագործակցության համաձայնագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ1 հիմնական դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով, իսկ 2015 թվականին Նիժնի Նովգորոդի թիվ 18 մանկական արվեստի դպրոցը անվանակոչվեց հայ անվանի և հանրահայտ երաժիշ և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով:
Հարգելի պարոն Նիկիտին, մենք սերտ համագործակցում ենք նաև Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի հետ: Նշեմ, որ հայկական համայնքի աջակցությամբ 2016 թվականի մայիս ամսին Նիժնի Նովգորոդի մարզի Դերժինսկ քաղաքի 3 դպրոցների աշակերտներն այցելեցին Վայոց ձորի մարզ, եղան Ջերմուկ քաղաքում, հանդիպեցին Մաքսիմ Գորկու անվան դպրոցի իրենց հասակակցիների հետ:
Մեր մարզերի միջև հաստատված սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում փորձի փոխանակման, միասնական տեղեկատվական և համագործակցային հարթակի ձևավորման և զարգացման համար:
Ես վստահ եմ, որ ապագայում մեր մարզերի միջև փոխգործակցության և երկխոսության շրջանակների ընդլայնումը կնպաստի մեր պետությունների միջև համագործակցության ուղղվածության և որակի բարելավմանը: Վայոց ձորի մարզի տնտեսության գերակա ճյուղերից մեկը համարվում է գյուղատնտեսությունը, մարզում ստեղծվում է օրգանապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք, մեր մարզը հայտնի է նաև մեր անուշահամ և բարձորակ գինիներով: Կարծում եմ, սա հիանալի նախադրյալ է մեր մարզերի միջև առևտրատնտեսական համագործակցության խթանման համար:

Հարգելի պարոն Նիկիտին, սիրով հրավիրում եմ Ձեզ Վայոց ձորի մարզ, համտեսելու մեր անուշահամ գինին, ծանոթանալու մեր բազմադարյա պատմությանը և մշակութային կոթողներին:

ՌԴ Նիժեգորոդ
29.03.2018թ.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45