Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հարցազրույցը ,,armlur.am,, կայքի թղթակցի հետ
03.11.2016
Արդեն երեք օր է, ինչ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՀ մարզպետները, բացառությամբ Կոտայքի մարզպետի:
<<Ժողովուրդ>>-ը մարզպետներից հետաքրքրվեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ որոնք են իրականացրել, եւ արդյոք վարչապետը գոհ է նրանց աշխատանքից: Պարզվեց, որ մինչեւ դեկտեմբերի կեսը մարզպետները պետք է ներկայացնեն իրենց մարզերի զարգացման ռազմավարական ծրագրեր:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Պատրաստվում ենք, բոլորը:
–Կոնկրետ կասեք, թե որը:
-Հիմնականում մարզի զարգացման ծրագրերի վրա ենք աշխատում, ռազմավարական զարգացումն է… հանձնարարականներ են տրվել բոլոր համայնքների ղեկավարներին եւ համայնքային ռազմավարական զարգացման ծրագիր ենք մշակում:
-Կմանրամասնեք, թե ի՞նչ զարգացման ծրագիր եք մշակում:
-Կոնկրետ համայնքը ունի հիմնախնդիրներ, համայնքները յուրաքանչյուրը սպեցիֆիկ, տարբեր բնույթի են` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, եւ այս բոլոր կարգի հարցերի շուրջ նոր ծրագրեր ենք մշակելու, նոր հիմնախնդիրների ենք անդրադառնալու: Ճանապարհի խնդիր ունենք, ոռոգման խնդիր ունենք, խմելու ջրի խնդիր ունենք, թե ինչ ենք արել, ինչ է մնում, եւ կարծում եմ՝ հասնում ենք մեր նպատակներին: Դա կոնկրետ մի բան չի, որ վերցնենք, դնենք, ասենք, որ այստեղ եղավ այս աշխատանքը: Ընդհանուր պետք է մշակենք ու ընդհանուր միասին աշխատենք:
-Ըստ Ձեզ` վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Պետք է աշխատենք, որ գոհ լինի:
-Իսկ մինչ այդ ի՞նչ էիք անում, չէիք աշխատո՞ւմ:
-Դե.., պետք է աշխատենք:
Մանրամասները` տեսանյութում՝ Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան