Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հարցազրույցը ,,henaran.am,, կայքի թղթակցի հետ
14.04.2016
Վայոց ձորի մարզպետը կարևորեց համախմբումը
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը պատրաստ է աջակցել ու լինել բոլոր ազատամարտիկների կողքին: Մարզպետը կարևորում է ճիշտ աշխատանքը ու այն հանգամանքը, որ ամեն մեկը լինի իրեն բաժին հասած պարտականությունների սահմանում:
<<Ամեն զոհից հետո մեծ ցավ է եղել, ու յուրաքանչյուր ոք իր ներսում է զգացել ցավը:Ինձ ապշեցնում է հայ ժողովրդի պատրաստակամությունը: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Սոցիալապես ծանր պայմաններում գտնվողներն էլ իրենց լուման ներդրեցին: Բոլորս դարձանք մի մարդ: Մեր հաղթանակը սա է` անկախ ինչ զինատեսակ են կիրառում: Մենք գիտենք ինչի համար ենք պայքարում, իսկ իրենք չգիտեն…>>,-նշեց մարզպետը: