Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ելույթը Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու միջոցառմանը
30.07.2015
Հարգարժան հյուրեր, սիրելի վայոցձորցիներ,
Այսօր, հուլիսի 28-ին, Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր:
Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով:
Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթողի լինելու փաստի:
Սիրելի հայրենակիցներ, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ հանգրվանը Արարատի մարզն է: Իսկ օգոստոսի 2-ին` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ողջ հայությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում և թե Արցախում այս հրաշալի մարզական իրադարձության բացման արարողության ականատեսը կլինի: Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդկրգված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում:
Սիրելի հայրենակիցներ, հաջողություններ ու հաղթանակ եմ մաղթում Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական ամառային 6-րդ խաղերին բարի և հաջողակ մեկնարկ, իսկ ջահակրին` բարի երթ դեպի Արարատի մարզ: