Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը <<aravot.am>> կայքի թղթակցի հետ

25.07.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է փոխանցել իր գրավոր առաջարկությունները: <<Այդ առաջարկություններում արտահայտել եմ կիսանախագահական կառավարման մոդելի իմ հակվածությունը>>,- ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ այսօր Վայոց ձորում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում է եղել: Անդրադառնալով մտավախություններին, որ Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը փորձ է անում լուծել վերարտադրման խնդիրը` մարզպետն այդ հարցադրումը արդիական չհամարեց, որովհետեւ. <<Դեռեւս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ, հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, եւ դեռեւս պարզ չեն, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետեւաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն, ժամանակավրեպ է իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ եւ պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում>>: Նա ժամանակավրեպ չհամարեց Սահմանադրական բարեփոխումները` անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահի պնդմանը, թե այդ փոփոխությունները ժամանակավրեպ են ու այլ առաջնահերթ մարտահրավերներ կան լուծելու. <<Սոցիալ-տնտեսական խնդիրները լինելու են բոլոր ժամանակներում, տարբեր դրսեւորումներ են ունենալու, եւ ոչ մի դեպքում առկա խնդիրների լուծումը չպետք է պայմանավորել մեր պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: Չի նշանակում, որ եթե Սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, ապա մեր իշխանության մտահոգությունների դաշտից դուրս են գալիս սոցիալական խնդիրները: Իշխանության յուրաքանչյուր օղակ կրում է պատասխանատվություն իր ոլորտում, իր իրականացնող քաղաքականության համար: Մեկը մյուսի հետ պայմանավորելը բացարձակապես անհիմն>> է:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
<<aravot.am>>, 24.07.2014

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37