Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը <<Հրապարակ >>թերթի թղթակցի հետ

25.07.2014

 Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, քանզի կարծում է, որ եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: <<Կարծում եմ, որ դրանք առանձին գործընթացներ են, Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է, և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները>>,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։ Hraparak.am-ի դիտարկմանը, թե այս բարեփոխումները հիմնականում միտված են փոխելու երկրի կառավարման մոդելը՝ կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանականի, Էդգար Ղազարյանն ասաց, որ ինքն, օրինակ, այս հարցում հենց կիսանախագահականի կողմնակից է և այդ առումով կազմել է իր կողմից կազմված առաջարկությունների մի փաթեթ, որը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։ <<Ես կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, մեր հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը: Այդ իսկ պատճառով ես գրավոր առաջարկություններ եմ ներկայացրել սահմանադրական հանձաժողովին, և այնտեղ արտահայտել եմ իմ հակվածությունը այս մոդելի նկատմամբ, քանի որ ես , օրինակ, ավելի շատ հենց կիսանախագահական մոդելի կողմնակից եմ>>,-ասաց նա։ Իսկ մեր մյուս դիտարկմանը, թե այս փոփոխությունները իրականում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանն են միտված, Վայոց ձորի մարզպետն ասաց․ <<Դեռևս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ, հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, և դեռևս պարզ էլ չէ, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետևաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն, ժամանակավրեպ են իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ և պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում>>։


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ Նյութի աղբյուրը ` hraparak.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37