Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ողջույնի խոսքը <<ֆրանկոֆոնիայի օր>> միջոցառմանը

03.05.2013

Ձերդ գերազանցություն պարոնայք դեսպաններ:
Հարգարժան հյուրեր:
Սիրելի հայրենակիցներ:
Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շունչը հասել է նաև Եղեգնաձոր, և այսօր մենք հնարավորություն ունեք ունկնդրել մեր դպրոցականների պատրաստած գեղեցիկ միջոցառումը: Ինձ համար մեծագույն հաճույք է այս առիթով Վայոց ձորում հյուրընկալել բարեկամ երկրների դիվանագետների: Ակնհայտ է մի բան. ֆրանսերենով խոսում են հայերին բարեկամ ժողովուրդները: Պատահական չէ, որ այսօր այստեղ գտնվող Ֆրանսիայի, Շվեցարիայի և Լիբանանի դեսպանները ներկայացնում են երկներ, որոնք ճանաչել և դատապարտել են հայերի ցեղասպանությունը:
Անկեղծ ասած ես ֆրանսերեն խոսել չգիտեմ, և դա համարում եմ իմ ամենամեծ թերություններից մեկը: Այս դահլիճում գտնվող ֆրանսախոս բոլոր մարդիկ կարող են հպարտ լինել, որ իրենք տիրապետում են եվրոպական դասական գրականության մայրենի լեզվին, որ իրենք տիրապետում են Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի պաշտոնական լեզուներից մեկին, որ իրենք տիրապետում են մի շարք երկներում պաշտոնական համարվող գեղեցիկ, մեղեդային և ականջ շոյող լեզուներից մեկին, որով խոսում է նաև Հայաստանի Ազգային Հերոս Շառլ Ազնավուր:
Երախտիքի խոսքեր եմ ուզում հղել իմ բոլոր այն գործընկերներին, որոնք կազմակերպել են այսօրվա միջոցառումը և հարգարժան հյուրերին, որոնք իրենց ներկայությամբ առանձնահատուկ շուք են հաղորդել դրան: Ես մեծ սիրով, Ձեզ բոլորիդ ասում եմ հայերի կողմից ամենից շատ գործածվող բառը՝ Merci
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58