Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մազպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը APLES (ԷՅՓԼՍ)-ի թղթակիցների հետ

18.03.2013

Էդգար Ղազարյան. <<Մենք լավ ճանապարհի վրա ենք>>

- Ընտրական բոլոր այն գործառույթները, որոնք նախատեսված են ընտրական օրենսգրքով և ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցով` ընթանում են ժամանակացույցին համապատասխան: Բոլոր քվեարկության վայրերը, ընդ որում` տեղամասային կենտրոնները, ընտրություններին պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ, -APLES (ԷՅՓԼՍ)–ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվել մարզում նախագահ Սերժ Սարգսյանի անցած հինգ տարիների պաշտոնավարման ընթացքում:

- Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. իր նախընտրական քարոզչության ժամանակ ունեցել է նախընտրական խոստումներ, որոնք հիմնականում իրականացվել են: Օրինակ խոստացվել էր և վերանորոգել է Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Մոմիկի փողոցները, ինչպես նաև Վայք քաղաքի Երիտասարդական փողոցը: Բայց սրանք կատարվածի միայն մի մասն են: Մարզի մի շարք գյուղերում գազաֆիկացման և ջրի խնդիրն արդեն լուծված է: Գետափ և Գլաձոր համայնքներում մանկապարտեզներ են նորոգվում, իսկ Խաչիկ համայնքում հիմնանորոգումից հետո վերաբացվեց հանրակրթական դպրոցը: Սահմանամերձ գյուղում նաև իրականցվում է բնակարանաշինության ծրագիր, այսինքն աջակցություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որ նոր բնակարաններ կառուցեն սահմանամերձ գյուղում: Նախագահ խոստացել է, որ սահմանամերձ այլ գյուղերում ևս բնակարանաշինության ծրագրեր կիրականացվեն:

Մտավախություն կա՞, որ մարզում ընտրողների թվի պակաս կլինի:

- Համեմատած տեղական ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրությունների հետ, նախագահական ընտրություններին ընտրողների թիվը միշտ էլ շատ է լինում:Չեմ կարծում, որ այս անգամ ինչ-որ բան կփոխվի և մարդիկ չեն գնա ընտրության:

Մարզը Եղեգնաձոր համայնք ունի, որը ղեկավարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը: Մտավախություն չկա՞, որ քիչ մարդ կմասնակցի ընտրություններին:

- Նախագահական ընտրությունները համապետական ընտրոթյուններ են և չեմ կարծում, որ քաղաքապետի գործոնը ընտրություններին քիչ մասնակցելու վրա կարող է ազդել:

Քաղաքապետը Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպումների ժամանակ շրջու՞մ է Ձեզ հետ:

- Ոչ միշտ, բայց այսօրվա բոլոր բակային հանդիպումներին ներկա է եղել:

Նախագաը գո՞հ է Վայոց ձորի մարզպետի աշխատանքից:

- Չգիտեմ, կարծում եմ հարցն ինձ չպետք է ուղղել:

Ու՞մ է ընտրելու Վայոց ձորի մարզպետը:

- Ընտրելու եմ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Մենք ապրում ե՞նք Ձեր երազած Հայաստանում:

- Ոչ: Իմ երազանքներն ավելի առաջ են քան իրականությունը:

Իսկ ե՞րբ կապրենք:

- Դա բոլորիցս է կախված, ես չեմ կարծում, որ մենք պետք է պասիվ դերակատար լինենք, կամ ամենքս մեր գործերում ձախողվենք և ասենք, որ հանրապետության նախագահը պետք է բոլորիս երազանքներն իրականացնի: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք լավ ճանապարհի վրա ենք:

Արտակ Նավասարդյան

Նաիրա Հարությունյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34