Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2017թ.

Սոնա Մարգարյան.

Սոնա Մարգարյան.

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

28-74-01, (0281) 2-25-22 (+374281) 2-40-03

Կենսագրություն

Սոնա Մոլոտի Մարգարյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 7-ին Վայոց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում։
Կրթություն
1975թվականին ավարտել է Ռինդի միջնակարգ դպրոցը։
1976-1981թթ. սովորել և ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկա ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
Աշխատել է`
1976-1977թթ. Ռինդի մսուր-մանկապարտեզում որպես դաստիարակ,
1977-1979թթ. Գետափի միջնակարգ դպրոցում որպես երգ-երաժշտության ուսուցչուհի,
1979-2004թթ. Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես դասվար,
2004-2008թթ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում մշակույթի գծով որպես առաջատար մասնագետ,
2008 թվականից Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմում որպես տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։
Համատեղության կարգով`
1986-1989թթ. Եղեգնաձորի պիոներ տանը որպես ազգագրական երգի խմբի ղեկավար,
1989-1991թթ Եղեգնաձորի պրոֆտեխ ուսումնարանում որպես ազգագրական երգի խմբի ղեկավար,
1994-1996թթ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում որպես կրտսեր գիտ աշխատող:

Մասնակցել է մրցույթների, որակավորվել որպես ուսուցիչ-վերապատրաստող և գործող ուսուցիչների վերապատրաստումներ իրականացրել ներքոշարադրյալ ծրագրերում`

1998-2007թ թ. -Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (Այրեքս) ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորվող <Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստում> ծրագիր.
2000-2007թթ. -Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար իրականացվող <Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով> ծրագիր.
 

Մասնակցությունը միջազգային վերապատրաստումներին`
2010թ. հոկտեմբերի 5-26-ը վերապատրաստվել է ԱՄՆ-ում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված <ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, քաղաքային համայնքների (բացի Երևանից) աշխատակազմերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների և մամլո քարտուղարների համար> փոխանակման ծրագրով:

Ընտրվել է`

1999-2002թթ. եղել է Եղեգնաձոր քաղաքի ավագանու անդամ:

 
Արժանացել է`
1992թ.- <Գովասանագրի>, տրված` Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության կողմից.
1999թ. -<ՏԱՐՈՒԱՅ ՈՒՍՈՒՑԻՉ> մրցանակի, տրված`Հայ օգնության միության կենտրոնական վարչության կողմից.
2002թ. -<Շնորհակալագրի>, տրված` Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (Այրեքս) ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորվող <Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի > կողմից.
2006թ. -<Շնորհակալագրի>, տրված` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից.
2010 թ. -<Շնորհակալագրի>, տրված` <ԱՐՄԵՆԻԱ> ռազմամարզական կազմակերպության կողմից.
2011թ. <Պատվոգրի> տրված` ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից: 

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու զավակ` որդի և դուստր, 2 թոռ:

ՀՀԿ անդամ է:

 
 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմակերպում և անցկացնում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
բ)ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
գ) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
դ)պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
ե) ծանուցում է Մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
զ) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
է) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
ը) Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
թ) ապահովում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի ամփոփման և վերլուծման աշխատանքները.
ժ) մասնակցում է Մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում դրանց հրապարակայնությունը.
ժա) իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, համատեղ միջոցառումների լուսաբանման կազմակերպումը
ժբ) կազմակերպում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման, իսկ տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
ժգ) կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը.
ժդ) սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
ժե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին հասարակությանը տեղեկացնելու աշխատանքները.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իա) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաս¬տում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իե) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կող¬մից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 15:47:22