Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2017թ.

Հրանտ Դավթյան

Հրանտ Դավթյան

Եղեգնաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

28-74-01, (0281) 2-25-22 (+374281) 2-30-69

Կենսագրություն

Հրանտ Դավթյանը ծնվել ` 01.01.1960թ. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Կրթություն
1976թ ավարտել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1976 – 1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
1981-1993 թթ. աշխատել է Եղեգնաձորի ռելեի գործարանում որպես տեխնոլոգիական բյուրոյի պետ։
1993 թ.-ից մինչև այժմ աշխատում է Եղեգնաձորի ՍԾՏԳ-ում, 1998 թ.-ից որպես պետ։

Ամուսնացած է, ունի 3 զավակ, 1 թոռ։
Պահեստազորի սպա է։
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը՝
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը
բ/ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնոդրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ/ սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելու հավասար ծանրաբեռնվածություն.
դ/ ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
ե/ հաստատում է Նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
զ/ ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
է/ ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, իչպես նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների հանձնարարականների և առաջադրանքների, իչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը , արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
ը/ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի , ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ/ Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ/ Աշխատակազնի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ/ իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառություններ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
ժգ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավաման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժդ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:23