Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 18.04.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի19-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վայոց ձորի մարզում   հանդիպեցին  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված բնակչության հետ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վայոց ձորի մարզում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված բնակչության հետ 17.04.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը, Աժ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը, Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 17.04.2024

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական  ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2024

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ։ Անգնահատելի են յուրաքանչյուր երկրում իրավակարգի և օրինականության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ոստիկանության աշխատակիցների դերն ու առաքելությունը։ Օրենքն ու արդարությունը հիմք են հանդիսանում ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար, որի պաշտպանությունը վստահված է ոստիկանության աշխատակիցներին։

Հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի բնակիչների հետ

Հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի բնակիչների հետ 10.04.2024

Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերի հետ այցելեց Եղեգնաձոր համայնքի Գետափ, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում հանդիպել բնակիչների հետ,ներկայացնել տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը և քաղաքականությունը, ինչպես նաև լսել նրանց մտահոգությունների մասին, արձանագրել բարձրացրած հարցերը, իրավասության շրջանակներում առաջարկել լուծումներ։

   Վայոց ձորի  մարզպետ Կոլյա Միքաելյանն  աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հետ 10.04.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը երեկ աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանի և Ասատուր Վարդանյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Գրիգոր Բաբաջանյանը, համայնքապետարանների ներկայացուցիչներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57