Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի  ավագանու  հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 27.03.2024

Տեղեկացնում ենք , որ 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հայտարարություն

Հայտարարություն 26.03.2024

PFP (Professional Fellows Program) կառավարման եւ պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը: PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ծրագիր է պետական սեկտորում եւ ՀԿ-ներում ընդգրկված մասնագետների համար, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործընթացում։

Խորհրդակցություն Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ 22.03.2024

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կ․ Միքաելյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն մարզում գործող Առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Մարզպետ Կ․ Միքաելյանը ներկայացրեց խորհրդակցության նպատակը, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների կատարմանն ուղղված մարզերում առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված գործողությունների շրջանակներում քննարկել ԱԱՊԿ-ների կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխության, դրանից բխող ընթացակարգերի և գործողությունների ժամկետների պահպանման վերաբերյալ հարցերը՝ ակնկալելով ակտիվ և կառուցողական քննարկում։

<<Հայաստանի ազգային արահետ>>-ը կընդգրկի նաև Վայոց ձորի մարզը

<<Հայաստանի ազգային արահետ>>-ը կընդգրկի նաև Վայոց ձորի մարզը 22.03.2024

Oրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանն ընդունեց > ծրագրի ներկայացուցիչներին։ Տեղեկատվական հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի աշխատակիցները, ներկայացուցիչներ համայնքներից։ Ծրագրի համաձայն՝ > կձգվի Ախթալայից մինչև Մեղրի՝ անցնելով 108 գյուղերով և կազմելով 954 կմ։Այն կկառուցվի 4 տարում՝ ընդգրկելով և՛ հին, և՛ նոր արահետներ։ Ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ ծրագրի նպատակն է կառուցել արահետներ և զարգացնել Հայաստանում քայլարշավային տուրիզմը:

Մեկնարկեց սպորտլանդիայի 2-րդ փուլը

Մեկնարկեց սպորտլանդիայի 2-րդ փուլը 22.03.2024

Մարտի 21-ին Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում, մեկնարկեց > 2-րդ՝ համայնքային փուլը /Եղեգնաձորի տարածաշրջան/։ 1-3-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիային մասնակցել է 12 թիմ՝ 120 աշակերտ։ Մարտի 22-ին 4-6-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիային մասնակցել է 14 թիմ՝ 140 աշակերտ։ Ապրիլի 2-3-ը շարունակվելու է 2-րդ՝ համայնքային փուլը Վայքի տարածաշրջանի թիմերի համար։ Նշենք, որ մինչ այդ մարզի դպրոցներում անցկացվել էր սպորտլանդիայի 1-ին փուլը։Նախատեսվում է նաև 3-րդ՝ մարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլերի անցկացում։

  2025-2026թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2025թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

2025-2026թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2025թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 20.03.2024

Մարտի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված > 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2025թ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ: Հանրային քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ ,քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ: Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ս.Դավթյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց հանրային քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար, ապա նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քննարկում, հրապարակայնություն և դիտարկել առաջարկները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58