Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վիլյամ Սարոյանի <Իմ սիրտը լեռներում է> պիեսի բեմականացումը` Վայոց ձորում

31.07.2012


Երեկ մարդաշատ էր Եղեգնաձորի մարզային մշակույթի տունը, ուր կայացավ Վիլյամ Սարոյանի <Իմ սիրտը լեռներում է> պիեսի պրեմիերան: Պրեմիերային ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ախատակազմի արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը,Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը:
Բեմականացումն իրականացվել է մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ: Մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանի տեղեկացմամբ` պիեսի բեմականացումն իրականացրել է երիտասարդ, բայց խոստումնալից դերասան, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասնական բաժնի շրջանավարտ, մեր հայրենակից Գևորգ Հովհաննիսյանը, իսկ դերասանական կազմը համալրել են Եղեգնաձորի մշակույթի տանը նախկինում գործող ժողթատրոնի դերասանները և դպրոցականներ: Բեմականացման ընթացքը հաճախ ուղեկցվում էր հանդիսատեսների ծափողջույններով:
Բեմականացումը երիտասարդ դերասանի առաջին ռեժիսորական աշխատանքն էր: Մաղթենք նորաստեղծ թատերական կոլեկտիվին նոր բեմականացումներ և ավելի մեծ բեմեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40