Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պսակադրություն և տոնական համերգ` Եղեգնաձորում

22.09.2011

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված մարզային միջոցառումներին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզ ժամանած ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի այցն սկսվեց պսակադրությամբ:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ պսակադրություն-երթի մասնակիցներն այցելեցին Արցախյան Ազատամարտում զոհված եղեգնաձորցիների շիրիմներին` հայոց անկախության տոնին նրանց հիշատակը հարգելու: Երթին մասնակցում էին մարզի բարձրաստիճան ղեկավարներ, զինվորականներ, ուսուցիչներ, բժիշկներ, ուսանողներ, աշակերտներ:
Երեկոյան, հանդիսավոր նիստից հետո, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մասնակցեց Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցած տոնական միջոցառմանը: Միջոցառումն սկսեց զինվորական շքերթով, որը ղեկավարում էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Սարգիս Թորիկյանը:
Համերգի բացման խոսքով հանդես եկավ հաղորդավար Ֆլորա Մարգարյանը:
Այնուհետև ներկաներին ողջունեց մարզպետ Սերգեյ Բագրատյանը և հայոց պետականության ամրապնդման գործում մարզում ունեցած ավանդի համար մարզպետի պատվոգրերով պարգևատրեց մի շարք արժանավորների:
Միջոցառման համերգային մասը բացեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բալոյանը:
Համերգային ծրագրին մասնակցում էին մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիներ, զինվորականներ և Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում գործող գեղարվեստական խմբերի սաները:
Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42