Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

Արտաբույնք

Համայնքի ղեկավար` Արմեն Սետրակյան

 

Հեռախոս՝  (+374 281) 2-13-31

Էլ. հասցե՝  artabuynq.vayotsdzor@mta.gov.am

Փոստային ինդեքսը՝   3605

 

 

Կենսագրական տվյալներ 

Արմեն Արամի Սետրակյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 22-ին Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում:
Կրթություն
1986թ. ավարտել է Արտաբույնքի միջնակարգ դպրոցը:
1986-87թ.թ. անցել է Եղեգնաձորի դոսաֆի վարորդական դասընթացները:
1995թ. ընդունվել է Եղեգնաձորի տեխնիկումը՝ հաշվապահական բաժին :

Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ. աշխատել է <<Եղեգիս>> անտառտնտեսությունում, որպես մարզի բնապահպանության տեսուչ:
2002-2003թ.թ. աշխատել է 4-րդ բանակային կորպուսում` Եղեգնաձորի զորամասում որպես 23750 զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար:
2016թ. հոկտեմբերի 2-ին ընտրվել է Արտաբույնք համայնքի ղեկավարի պաշտոնում:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք անչափահաս երեխաներ՝ մեկ որդի և երկու դուստր:
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Լրացուցիչ տեղեկություններ
1987-89թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում և մասնակցել Աֆղանական պատերազմին:

Ղարաբաղյան շարժման առաջին օրերից գտնվել է ազատամարտիկների շարքերում, եղել է <<Զորավար Անդրանիկ>>, <<Արամ Մանուկյան>> ջոկատների մարտիկ:
1994 թ. ապրիլի 13-ին Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ ԴՇԿ գնդացրով կործանել է թշնամու ՍՈՒ մակնիշի կործանիչը, որի համար ՀՀ նախագահի 20/09/1997թ. հրամանագրով պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով և արժանացել լեյտենանտի կոչման:
Մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:
 

Համայնքապետարանի հասցեն`

ՀՀ Վայոց ձորի մարզգ. Արտաբույնք, փողոց 11, շենք 2 

          

 

Ավագանու անդամների ցուցակ

Գասպարյան Համլետ
Զաքարյան Արտաշես
Մանուկյան Սաթինե
Սարգսյան Տիգրան
Քարամյան Եսայի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 15:47:20