Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդահովիտ

Բնակչություն` 113

      Մակերես` 10 712 հա

    Բնակչություն` 270

     Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղական համայնքը գտնվում է մարզկենտրոնից 34 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային գյուղական համայնքների  ցանկում:

     Համայնքի վարչական տարածքը կազմում է 10 712 հա հողատարածք`   գյուղատնտեսական նշանակության` 10 630 հա, որից վարելահող` 227 հա, խոտհարք` 341 հա, արոտ`  9345 հա, իսկ այլ հողեր՝ 717 հա:

     Համայնքում առկա է 130 գյուղացիական տնային տնտեսություններ, բնակչությունը՝ 270 մարդ:

    Համայնքում 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից  երիտասարդ ընտանիքներ, ովքեր իրենց նախկին բնակավայրերում հնարավորություն չեն ունեցել բնակարան կառուցելու, ապրելու, տեղափոխվել  և  բնակություն են հաստատել Վարդահովիտ գյուղական համայնքում:

     Համայնքի բնակիչները, բնակլիմայական պայմաններից ելնելով, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անասնապահությամբ:   

   Գյուղն ունի հիմնական դպրոց,  մշակույթի տուն, վարչական շենք, բուժկետ:      

   Գյուղը հեռախոսաֆիկացված է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 17:34:03