Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սալլի

Մակերես` 16,38կմ2

Բնակչություն` 285

Սալլի գյուղը հիմնվել է շատ հին ժամանակներում։ Այդ մասին կա հիշատակություն Ստեփանոս Օրբելյանի <<Պատմութիւն նահանգին Սիսիական>> գրքում, որում հիշատակված է, որ Գրիգոր Լուսավորիչի հանձնարարությամբ Հայաստանի տարբեր վայրեր քրիստոնեության քարոզման նպատակով ուղարկված քարոզիչներն իջևանել են Սալլի գյուղում։ Գյուղի տարածքը շատ է դուր եկել նրանց և սրբերից մեկի` սուրբ Մամասի մասունքները թաղվել են նշված տարածքում։ Հետագայում նույն տեղում կառուցվել է եկեղեցի, որը ներկա պահին վերկառուցման կարիք ունի։
Գյուղի ներկա բնակչության մեծամասնությունը գաղթել է Խոյից և Սալմաստից։
Սալլի գյուղը գտնվում է ներկայիս Վայոց Ձոր մարզի հյուսիս-արևմտյան մասում։ Հողատարածքները ձգվում են 1400-ից մինչև 2850 մետրի սահմաններում։ Գյուղը մարզկենտրոնից հեռու է 20 կմ, մայրաքաղաքից` 130 կմ։ Կլիման չոր է ու ցամաքային։ Հաճախակի կրկնվող երաշտներից տուժում են գյուղատնտեսական մշակաբույսերը։ Տարածքում մշակվում են բոլոր այն գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք տարածված են Հայաստանում։ Բնակչությունն զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի 285 բնակիչ,որի կազում տղամարդիկ կազմում են բնակչության 44 տոկոսը։
Տարածքը 1683 հա է, որից’ 603 հա արոտ, 72 հա` խոտհարք, 100 հա` վարելահող։
Գյուղն ունի հիմնական դպրոց, սպորտային բաց հրապարակ, վարչական շենք, բուժկետ։
Գյուղի հիմնական խնդիրը խմելու և ոռոգման ջրով ապահովելու հարցն է։ Քանի որ ոռոգման ջրի մայր առուն անցնում է ավազուտների և հրաբխային նստվածքների միջով, ջուրը տեղ է հասնում մեծ կորուստներով։
Համայնքում առկա առանձնատների մեծ մասը կիսավթարային է։ Գյուղում կա 1 պանրագործարան և 1 մրգի սառնարան։
Գյուղը հեռախոսաֆիկացված է։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:23