Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ռինդ

Մակերես` 43,8832 կմ2

Բնակչություն` 1726

Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800թ-ի սկզբներին, Շորգեցի Սիմոնի կողմից, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք Բալին իր եղբայրներ Աղաբաբի և Գրիգորի հետ միասին, Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։
1967թ-ին սողանքի պատճառով գյուղը տեղափոխվել է և հիմնվել հին գյուղատեղին հարող «Թափ» հանդամասում։
Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հա է, տնտեսությունների թիվը`432։
Մարզկենտրոնից հեռավորությունը 25կմ է, մայրուղուց` 4կմ։
Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս,Թառաթումբ համայնքներին։
Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ, անասանապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղը հայտնի է իր մշակած մրգերով` դեղձ, ծիրան և արտադրած համեղ գինիով։
Գյուղը ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:33:23