Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Չիվա

Բնակչություն` 892

Չիվա գյուղը գտնվում է Վայոց Ձոր մարզի հարավ-արեմտյան մասում, Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։
Գյուղը մարզկենտրոնից ունի 23 կմ հեռավորություն, իսկ մայրաքաղաքից` 102 կմ։ Գտնվում է Վեդի-ներքին Արփա նախալեռնային գոտում, ձմեռվա տևողությունը 4 ամիս է։
Չիվան, տեղակայված է Վարդենիսի լեռների Ճյուղավորություններից կազմված ձորամիջում։ Ունի առկա 305 տնտեսություն։
Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն>> աշխատության մեջ` 13-րդ դարի թվագրությամբ։ Սակայն դա սկիզբը չէ, այն ունի առավել հին պատմություն և անվանվել է նաև Չվա, Չուվա և այլն։ Գյուղի անունը չի ստուգաբանվում։ Ժողովրդական ավանդության համաձայն` 735թ. Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված փախչող մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում` չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը։
Չիվան հարուստ գյուղ է եղել, Չիվայի ձորը հայտնի է բազմատեսակ պտղատու
այգիներով։
Գյուղը վանքապատկան է եղել։ 13- րդ դարում հատուկ հրովարտակով տրվել է Ջալալ Օրբելյանին որպես կալվածք։
Մետաքսի ճանապարհի մի ճյուղը Սելիմով հասնելով Արենի, մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`ուղղություն վերցնելով դեպի Դվին ևԱյրարատ։
Ենթադրվում է, որ գյուղը բնակեցված է եղել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից։ Այդ մասին են վկայում հին գյուղատեղի տարածքում հայտնաբերված կարասներով թաղումները։
Գյուղը մի քանի անգամ կարճ տեղափոխումներ է ապրել, սկզբում `ձորամեջ, ապա` դիմացի սարալանջ, ուր կան քրիստոնեական վկայություններ` ժամտուն, խաչքարեր։
Ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղ են եկել հայ-գաղթականներ
Խոյից, Սալմաստից։ Երկար ժամանակ Չիվա գյուղում հայերի հետ ապրել են նաև
այլազգիներ։ 1988 թվականից գյուղն ամբողջապես դարձավ միատարր։
Բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն
ու հողագործությունն է։
Հիմնականում մշակում են` ծիրան, դեղձ, խաղող, բանջարաբոստանային
կուլտուրաններ և հացահատիկ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց , մշակույթի տուն, բուժկետ։
Գյուղում գործում է առևտրի 5 կետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31