Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շատին

Մակերես` 33,25կմ2

Բնակչություն` 2052

Շատին գյուղը վերաբնակեցվել է 1828թ. Պարսկաստանի Սալմաստ գավառից ներգաղթված հայ ընտանիքներով: Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղում գտնվող վանքերն ու մատուռները:
Գյուղի տարածքում է գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները,Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը: Գյուղի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները,որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ: Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները:
Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ, այն ունի գեղեցիկ դիրք: Արևյելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները: Գյուղի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով,նրա երեք վտակների հատման տեղում:
Գեղեցիկ բնաշխարհ ունի: Բնակչության զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Ցանկացած պտուղ,հատապտուղ, բանջարեղեն աճում է այս տարածքում:
Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա :Գյուղով անցնում է մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի ավազան տանող բարեկարգ ճանապարհը:
Գյուղով է անցնում ,,Հերմոն-Ելփին’’ ոռոգման ջրատարը, որի շնորհիվ հնարավոր է ոռոգելի դարձնել համայնքի շուրջ 200 հա տարածք:
Համայնքի տարածքում կան հանքային հանածոներ` շինարարական քար`գրանիտ,տրավերտին:
Համայնքի բնակչությունը 2011թ. հունվարի 1-ի տվյալներով 2052 մարդ է,տնտեսությունների թիվը` 723:
Համայնքի վարչական տարածքը 3325 հա է,այդ թվում` տնամերձի ֆոնդը` 75 հա,գյուղ նշանակության հողերը`1085 հա:
Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 20800 մ է,որից ասֆալտապատ`4500, մնացած մասը գրունտային է:
Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց,առողջության կենտրոն,մշակույթի տուն,գրադարան:
Գյուղի բնակչությունը որպես հանգստի գոտի օգտագործում է Եղեգիս գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31