Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հորս

Բնակչություն` 312

Վայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոպ գյուղից ներգաղթված ընտանիքներով։
Գյուղն ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13 – րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից` վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։
Գյուղից վերև Գնդասար լեռն է` 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։
Գյուղն ունի մշակույթի տուն , հիմնական դպրոց, բուժկետ։
Գյուղն ունի 106 ծուխ` 312 բնակչով, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Գյուղը սահնմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։
Կլիման` ձմռանը ցուրտ է, ամռանը` զով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 17:34:03