Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հորբատեղ

Մակերես` 19.42կմ2

Բնակչություն` 270

Համայնքի վարչական տարածքը համապատասխանում էՀորբատեղ գյուղին։
Այն գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում` Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից` 12 կմ։
Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։
Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։
Գյուղն ունի 92 տնտեսություն։
Համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին 11-րդ դարի կառույց է։ Տարածքում կան նաև խաչքրեր։
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հա տարածք, վարելահողերը` 6.9 հա, խոտհարքերը` 197 հա։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 16:41:20