Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ելփին

Բնակչություն` 1324

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը վերաբնակեցվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։ Գյուղի ներկայիս անվանումը առաջացել է գյուղի տարածքում գտնվող պատմական Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։ Նրբույն գյուղի մասին կա հիշատակություն Ստեփանոս Օրբելյանի <<Պատմություն նահանգին Սիսական>> գրքում։ Ելփին գյուղից մի փոքր հյուսիս գտնվել է պատմական Նորո գյուղը, իսկ այդ գյուղից վերև Շրեստի սարի գլխին Նորոբերդը, որի մնացորդները դեռևս առկա են։
Ըստ նույն աղբյուրի Ելփին գյուղի ներկայիս վարչական տարածքում են գտնվում պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։
Ելփին գյուղը գտնվում է ներկայիս Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան մասում` հանդիսանալով մարզի դարպաս։
Հողատարածությունները ձգվում են ծովի մակարդակից 1400մ-ից մինչև 2800մ-ի սահմաններում։
Բնակավայրը գտնվում է 1545մ բարձրության վրա` հանդիսանում է որպես սահմանամերձ բնակավայր։
Այն հարավից սահմանակից է Նախիջևանի հանրապետությանը, արևմուտքից` Արարատի մարզի Զանգակատուն համայնքին, արևելքից` Չիվա համայնքին։
Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է 280-350մմ-ի սահմաններում, կլիման` մեղմ է։ Ամենաբարձր դրական աստիճանը արձանագրվել է +43˚, ամենացածրը` -30˚։
Համայնքը մարզկենտրոնից հեռու է 25կմ, մայրաքաղաք Երևանից` 97կմ։
Բնակչությունն ամբողջությամբ հայեր են, կրոնը` հայ առաքելական։
Ելփին համայնքի տնային տնտեսությունների թիվը 2011թ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259, բնակչության ընդհանուր թիվը 1389, որից տղամարդիկ` 704, կանայք` 685։
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Գյուղի հյուսիսում, <<Կեչուտ>> հանդամասի ճանապարհին, <<Ելփին>> գետի աջակողմյան մասում կա հանգստյան գոտի` փոքրիկ լճակով ու գեղեցիկ տաղավարներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 21:07:22