Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գողթանիկ

Մակերես` 49,7108կմ2

Բնակչություն` 235

Այն գտվում է Վայոց ձորի մարզի Երեգնաձորի տարածաշրջանում` Եղեգիսի կիրճում, Եղեգիս գետի ձախ ափին՝ հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 30կմ է, հանարապետական նշանակության ճանապարհից՝ 29կմ։
Համայնքը հյուսիսարևելքից սահմանակից է Կարմրաշեն գյուղական համայնքին, հարավարևելքից սահմանակից է Վարդահովիտ գյուղական համայնքին, իսկ հարավարևմուտքից սահմանակից՝ Հերմոն գյուղական համայնքին։
Գյուղը մինչև 1988թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ 1988թվականից` Ղարաբաղյան պատերազմի պատճառով բռնի տեղահանված փախստական հայերով։
Գյուղը նախկինում անվանվել է <<Ղաբախլու>>, իսկ 90-ական թվականներից հետո գյուղը վերանվանվել է <<Գողթանիկ>>, քանզի բնակչության 80%-ը գաղթվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գողթն գավառից։
Գյուղում կա մի քանի խաչքարեր և կիսաքանդ եկեղեցի:
Գյուղը գտնվում է Ծ.Մ. 1850մ. բարձրության վրա։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։
Լինում են չորային և երաշտի տարիներ, տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։
Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասանպահությամբ։
Մշակում են բանջարաբոստանային  և ցանովի մշակաբույսեր։
Զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Ներկայումս գյուղի բնակչության թիվը կազմում է` 224։
Գյուղն ունի դպրոց և բուժկետ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31