Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետափ

Մակերես` 19.77կմ2

Բնակչություն` 2385

Գետափ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի տարածքում: Գյուղը հիմնադրվել է 1828թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ գյուղից գաղթած հայերի կողմից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված Է Երևան Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում: Վարչական տարածքը կազմում է 1977հա : Մարզկենտրոնից հեռավորությունը 3կմ է, Երևանից 119կմ: Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը: Գյուղ ունի 780 ծուխ, 2385 բնակիչ: Համայքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդանուը 39044քմ տարածքով:
Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը` տաք: Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները:

Համայքը հիմնականում զբաղվում է բուսաբուծությամբ, այգեգործությամբ: Գյուղատնտեսության բնագավառում զբաղված են բնակչության 75%-ը: Գյուղում արտադրվում է ցորեն, գարի, բանջարբոստանային մշակաբույսեր, խաղող: Համայքի վարելահողերից ոռոգելի են 153հա:
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ:
Համայքի տարածքում է գործում է Գետափի գինու գործարանը, որտեղ աշխատում են համայքի շուրջ 150 բնակիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 16:23:48