Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արտաբույնք

Մակերես` 23,27կմ2

Բնակչություն` 1145

Համայնքի վարչական տարածքը համապատասխանում է Արտաբույնք գյուղին։
Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում` Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 17 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից` 6 կմ։
Համայնքը հյուսիսից սահմանակից է Հորբատեղի գյուղական համայնքին, հարավից` Շատինի գյուղական համայնքին, արևելքից` Եղեգիսի գյուղական համայնքին և արևմուտքից` Սալլիի գյուղական համայնքին։
Գյուղի անվան հետ առնչվող գրառումները հայ պատմագրության մեջ հիշատակվում է 5-րդ դարից։ Մինչև 1946թ. գյուղը կոչվել է Էրդափին, այնուհետև Եղեգիս։ Եղեգիս գյուղի 1500-ից ավելի տարիների գոյության փաստը անժխտելի է։ 1828թ. Խոյ գավառից թվով 38 ընտանիք վերահաստատվում է Էրդափին գյուղում։
Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։ Բերդը կոչվել է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով։
Սմբատաբերդից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցախացքար եկեղեցու համալիրը, որը կառուցվել է Աբբաս Բագրատունու օրոք 10-րդ դարում։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1700մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով։Հաճախակի են չորային, երաշտի տարիները։
Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։
 Գյուղն ունի առկա 438 տնտեսություն։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ 
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հա տարածք, վարելահողերը` 6.9 հա, խոտհարքերը` 197 հա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:54:31