Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ագարակաձոր

Մակերես` 58.4կմ2

Բնակչություն` 1508

Համայնքի վարչական տարածքը համապատասխանում է Ագարակաձոր գյուղին։ Գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 3կմ հարավ և հեռավորությունը Երևան քաղաքից 119կմ է։
Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև 12-13-րդ դարերի մասին։ Նախկինում գյուղն ունեցել է Այար, Ագյար անվանումները։ Վերանվանվել է 1946թվականին։
Գյուղը գտնվում է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։
Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը կազմում է 1120մ։ Կլիման մերձարևադարձային է` չոր, ցամաքային, ամառները` շոգ, ձմեռները` ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350մմ է։ ԲՆական լանդշաֆտները կիսանապատներ և չոր տափաստաններ են, որոնք վերամշակվել են` վերածվելով կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։
Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և պատմական այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարասայիճ Օրբելյանը(13-րդ դար ) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Այժմ այդ կամրջի միջոցով են Եղեգնաձոր քաղաքի հետ կապ հաստատում Արփա գետի ձախափնյա շատ գյուղեր։
Բնակչությունը ներգաղթել է ռուս- պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից , ինչպես նաև Մակուից։ 1838թ.-ին ունեցել է 216, 1980թ.-ին ` 930, 2001թ.-ին` 1204 բնակիչ։ 2011թ.-ի դրությամբ Ագարակաձոր համայնքի բնակչությունը կազմում է 1508 բնակիչ, որից առկա բնակչության քանակը` 1297, ժամանակավոր բացականեր` 94, երկարատև բացականեր` 117։ Համայնքն ունի 340 տնտեսություն։ 
Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, բուծելով խոշոր և մանր եղջերավոր անասուններ։
Արոտավայրերը զբաղեցնում են 912հա տարածք։ Պահուստային հողերը յուրացվում և օգտագործվում են որպես վարելահողեր։
Արդյունաբերության հիմքը սննդարդյունաբերությունն է։ Գյուղում գործում են <<Ջերմուկ>> հանքային ջրերի մեկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք օգտագործում են Գնիշիկից և Սիսիանից բերված հումքը։ Համայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուսատային նշանակություն և չի շահագործվում։
Ագարակաձոր համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 15:21:34