Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադայի մարզային փուլը հաղթահարած աշակերտներին և առարկայական հանձնաժողովների անդամներին նվիրված միջոցառում Վայոց ձորում

04.05.2022

    Մայիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադայի մարզային փուլը հաղթահարած աշակերտներին և առարկայական հանձնաժողովների անդամներին։

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց մարզային փուլում 1-ին տեղեր գրաված և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացած 45 աշակերտների՝ ցուցաբերած խորը և կայուն գիտելիքների համար, ինչպես նաև մարզային փուլի առարկայական հանձնաժողովների անդամներին, ովքեր անաչառ, մանրակրկիտ ու անտրտունջ կերպով կատարել են իրենց աշխատանքը՝ հայտնաբերելու մարզի տաղանդավոր աշակերտներին, որոնք պետք է ներկայացնեն մարզը հանրապետական փուլում։

   <Սիրելի աշակերտներ: Շնորհավորում եմ Ձեզ օլիմպիադայի մարզային փուլում 1-ին տեղեր գրավելու համար, և թող այս նվաճումը նշանավորի որպես նոր հաղթանակների սկիզբ: Իսկ Ձեզ հարգելի ուսուցիչներ, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և մաղթում անմնացորդ նվիրում ձեր վսեմ առաքելության իրականացման գործում>,- իր խոսքում նշեց մարզպետ Ա․ Գրիգորյանը։

   Մարզպետ Ա․ Գրիգորյանը շնորհակալագրեր հանձնեց նաև <Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադա> միջոցառման բազկամարտի մրցույթում Ոսկե և Բրոնզե մեդալներ նվաճած Քրիստինե Հովհաննիսյանին և Ջուլիանա Ավետիսյանին՝ Վայոց ձորի մարզը լավագույնս ներկայացնելու համար, և մաղթեց կանգ չառնել ամրագրված հաջողություններով և իրենց ճանապարհին արձանագրել նոր նվաճումներ և հաղթանակներ։

   Իրենց գեղեցիկ երգերով և պարային կատարումներով շնորհավորանքի խոսքերին միացան նաև Վայոց ձորի շնորհալի աշակերտները, ովքեր հաստատեցին իրենց հանձնառությունը ապագայում նույն ոգով շարունակել իրենց ավագ ընկերների հաջողությունները՝ մարզին բերելով հպարտության նորանոր առիթներ։

   Հաջողություն ենք ցանկանում բոլոր աշակերտներին, և մաղթում ենք լավագույնս նախապատրաստվել և ներկայացնել Վայոց ձորի մարզը մայիսի 13-ին սպասվող օլիմպիադայի ընթացքում։

   Առարկայական հերթական 2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադայի մարզային փուլն անցկացվեց 2021թ. նոյեմբերից մինչև 2022թ. մարտի 15-ը:
Մարզային փուլում 1-3-րդ տեղեր գրաված աշակերտների թվով աչքի են ընկել Եղեգնաձորի ավագ (15 աշակերտ), Վայքի ավագ (12 աշակերտ), Եղեգնաձորի թիվ 2 հիմնական (10 աշակերտ), Արփիի միջնակարգ (6 աշակերտ), Մալիշկայի թիվ 2 միջնակարգ (6 աշակերտ), Արենիի միջնակարգ (6 աշակերտ), Խաչիկի միջնակարգ (6 աշակերտ), Գլաձորի միջնակարգ (5 աշակերտ), Վերնաշենի միջնակարգ (5 աշակերտ) դպրոցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27