Ծրագրեր ԵՎ փաստաթղթեր
Ներդրումային ծրագրերի օրինակելի ձԵՎաչափեր
Հարգելի այցելու
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի (investment project teaser) օրինակելի ձև, որը հնարավորություն կտա հավաքագրելու ՀՀ-ում առկա բոլոր ներդրումային ծրագրերը մեկ ընդհանուր ձևանմուշով` հետագայում օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու նպատակով:
Որևէ կազմակերպության (ընկերության) կամ ֆիզիկական անձի կողմից մասնավոր ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, առաջարկվում է ծրագիրը կազմել ներդրումային ծրագրի օրինակելի ձևաչափին համապատասխան: Ծրագիրը ներկայացնողին, իր համաձայնության դեպքում, ձևաչափին համապատասխան կազմելու նպատակով, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից կցուցաբերվի օժանդակություն` խորհրդատվության ձևով:
Արդյունավետ ներդրումային միջավայրի ձևավորման և զարգացման համար ՀՀ-ում պատասխանատու են հետևյալ պետական հաստատությունները.
1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության մշակման և ներդրումային միջավայրի բարելավման համար, ինչպես նաև աջակցում է ներդրումային քաղաքականության իրականացմանը՝ www.mineconomy.am:
2. Զարգացման հայկական գործակալություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության իրականացման համար, ինչպես նաև ներդրողներին ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով` www.ada.am:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ